Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 01:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.):