Լոռու մարզում, փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Գրիգոր Ա.-ն տեղում մահացել է։


Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։