Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր` փետրվարի 19-ի առավոտյան մեկնել է Հայաստան։

Կիլիկիո կաթողիկոսությունից  հայտնում են, որ Նորին Սրբությունը Հայաստանում մնալու է երեք օր։ Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։