Երեւանում, այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Mercedes E 320 մակնիշի 35 RO 598 համարանիշի, Mercedes մակնիշի 97 DM 097 համարանիշի եւ Opel Vectra մակնիշի 35 XՏ 984 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է: