Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 19-ին որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին: