Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի՝ 2rd.am-ի հետ զրույցին, որտեղ վերջինը նշել էր, որ իրենց ընտանիքն իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների և և ճնշումների է ենթարկվում, որի համար պատրաստվում է դատի տալ, ասաց, որ դատի տալը ցանկացած քաղաքացու իրավունքն է, և թող դատարանը որոշի՝ մեղավո՞ր են իրենք, թե՞ ոչ: «Այդ գործի հետ կապված մեր հաղորդագրությունը դուք տեսել եք, ամեն ինչ օբյեկտիվ և հանգամանորեն ներկայացրել ենք»,- շարունակեց Վանեցյանը՝ նշելով, որ անմեղության կանխավարկածը չի խախտվել:

ԱԱԾ տնօրենը խնդրեց նաև չանձնավորել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործը և չսևեռվել Քոչարյանի ընտանիքի վրա. «Ես նրանց ընտանիք դեմ որևէ անձնական հարց չունեմ, Քոչարյանի ընտանիքն ինձ որևէ բան չի արել: Ռ. Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունության ընթացքում ունեցել է շատ դրական ներդրում...: Այն, ինչ տեղի է ունենում՝ մեր աշխատանքն է, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց անփոփումը բերել է նրան, որ կա հանցակազմ և հարուցվել է քրեական գործ»,- ասաց Վանեցյանը:

Իսկ թե Լևոն Տեր-Պետրոյանի հետ կապված՝ հնարավո՞ր են նույնպես լինեն ստուգումներ, ուսումնասիրություններ՝ իր ղեկավարաման տարիների ժամանակահատվածում և աղմկտոտ բացահայտումներ ի հայտ գան, Ա. Վանեցյանը հավաստիացրեց, որ իրենց ոչինչ չի կաշկանդում նման ուսումնասիրություններ անել. «Եթե լինեն համապատասխան փաստեր, հանցակազմ, իհարկե, կլինեն նաև ուսումնասիրություններ»,- ասաց նա: