Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է, հերթական անգամ ներկայացել է ոճային կերպարում։

 

Երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանություններում իր մասին գաղտնիք բացահայտել։ Իվետան շքեղ զգեստ է կրում, որը զարդարված է փայլերով։ Երգչուհու բեմական կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում Մուկուչյանը նշել է, որ իր համար բեմում լինելը նշանակում է մտնել ուրիշ աշխարհ, ուր հիպնոսացվում է. «Կատարյալ երջանիկ վիճակ՝ առանց վախերի եւ անհանգստության»։