Լոռու մարզում, փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ՝ 42-ամյա Հրայր Մ.-ի վարած Mirsubishi IO մակնիշի 34 OV 504 համարանիշի և 48-ամյա Արմեն Ա.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZA 599 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ 25-ամյա Մալվինա Դ.-ն, 46-ամյա Ժասմինա Բարաբաշը, 23-ամյա Վլադիմիր Դ.-ն և 44-ամյա Վաչագան Բարաբաշը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։