«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ:

Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել: «Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար»,- ասել է նա:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է. «Արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր։ Տեղական ընտրական հանձնաժողովը ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա։ Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք։ ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասեմ, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի»։

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: