Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: