Կոտայքի մարզում, փետրվարի 22-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Եեւան-Սեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են 27-ամյա Գեւորգ Դ.-ի վարած Opel մակնիշի 35 GՏ 953 համարանիշի եւ 21-ամյա Նարեկ Բ.-ի վարած Opel մակնիշի 35 TA 820 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Նարեկ Բ.-ի ուղեւորներ 40-ամյա Թագուհի Հ.-ն եւ 16-ամյա Կարեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։


Բախման հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ ծառայողները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդ Նարեկ Բ.-ի կինն ու որդին են։