Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլարի նվիրատվությունը իրոք դարձավ օրվա հարցը:
Եվ ինչն էր հետաքրքիր,արտաքուստ իշխանության աշխատանքի այդ դրական արդյունքը կրկին ուղղվեց Վարչապետի դեմ:
Որոշ ուժեր հայտարարեցին, քանի որ Ալեքսանդր Սարգսյանի գումարները ապորինի են, իսկ Վարչապետն էլ դրանք ընդունել է, ապա Վարչապետը՝
Հանցակից է Ալեքսանդր Սարգսյանի հետ
Օրինականացնում է Ալեքսանդր Սարգսյանի գումարները
Կարճում է Ալեքսանդր Սարգսյանի և նրա տղաների վերաբերյալ հարուցված քրեական գործերը:
Անցնենք իրավակարգավորումներին՝
1. Ալեքսանդր Սարգսյանի գումարները օրինական են, թե ոչ կարող է որոշել միմիայն դատարանը, այս պահին նման ակտ չկա և գործում է անմեղության կանխավարկածը,
2. Ալեքսանդր Սարգսյանը իրավունք ունի տնորինել իր գույքը և դրամական միջոցները և նվիրատվությունը այդ տնօրինման ձևերից մեկն է,
3. Պետությունը իրավունք ունի ընդունել կամ չնդունել նվիրատվությունը, տվյալ դեպքում ընդունել է:
Այս գործնթացում օրենքի խախտում չկա:
Եթե վաղը դատարանով կապացուցվի, որ Ալեքսանդր Սարգսյանի 18,5 միլիոն գումարը հանցավոր ճանապարհով է ձեռք բերված, ապա նրա նվիրատվությունը կճանաչվի անվավեր և գումարը կբռնագանձվի:
Այսինքն հանցակցության, կամ պայմանավորվածության մասին խոսելը աբսուրդ է, հիշենք նախկին ՃՈ պետի գործը, վերջինս վերականգնեց 171 միլիոն դրամը և 5 տարի անցկացրեց ազատազրկման վայրում:
Անդրադառնամ նաև ընդիմախոսների այն պնդմանը,որ պետք է գումարները սառեցվեն, մինչև օրինական ճանապարհով որոշվի դրանք հանցավոր են թե ոչ և նոր նվիրատվությունը ընդունվի:
Այստեղ մի օրինակ բերեմ՝
Պատկերացրեք մի իրավիճակ, ձեր տանը հիվանդ կա, կամ ձեր գույքը հրդեհվել է: «Հեռու բոլորիցս», ձեզ ծայրահեղ անհրաժեշտ է դեղօրայք կամ կրակմարիչ:
Դուք ունեք հարևաններ, որոնք տարիներ շարունակ հարստահարել են ձեզ և ձեզանից հափշտակված գումարներով ձեռք են բերել դեղորայք, կրակմարիչ և ձեր ծայրահեղ անհրաժեշտության պահին որոշում են ինչ-ինչ պատճառներով դրանք ձեզ նվիրել:
Ի՞նչ էք անում դուք:
Հրաժարվում էք ընդունել նվերը և ոչնչանում է ձեր գույքը և մահանում հիվանդը, թե՞ ընդունում եք նվերը:
Եթե դուք ընդունեք նվերը, արդյո՞ք կմոռանաք, որ ձեր հարևանները տարիներ շարունակ հարստահարել են ձեզ:
Կարծում եմ որ ոչ, չեք մոռանա, թեկուզ և հենց այն պատճառով, որ դուք գիտակցում էք, որ ձեր հարևանները ձեզ նվիրել են հենց ձեզանից գողացված գումարով գնած դեղորայքը և կրակմարիչը:
Կարծում եմ, մեր հետ նույն կարծիքին է նաև Վարչապետը, այ եթե նա այլ լուծում տար Ալեքսանդր Սարգսյանի այսպես կոչված նվիրատվությանը, կլիներ տարօրինակ:
Այնպես որ, առավել քան օրինական է Վարչապետի գործողությունները և ուղղված են պետության հզորացմանը:
Մանրամասները տեսանյութում»: