Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիի տեքստի մասին համառոտ. հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը՝ քոչարյանասերժական միջոցներն ուղիղ հարված չէին հասցնում նրան:

Նրանց կարծիքով, կրկնում եմ՝ նրանց կարծիքով, հասարակության հավաքական հիշողության մեջ արդեն արմատավորել էին Տեր-Պետրոսյանի բացասական, մութ ու ցրտի պատասխանատու, թալանի ջատագով և այլ ծանր հանցագործություններ մարմնավորող կերպարը: Այդ նույն ասպեկտից ելնելով՝ շատ ավելի հեշտ է խաղալ հասարակության անգետ, չգիտակցված ու հուզական լարերի վրա՝ Տեր-Պետրոսյանին թիրախավորելով, հարվածել ներկայիս կառավարությանը:

Արդյունքում ինչ պարզվեց: Սովորաբար, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս նախագահը, բայց այս դեպքում, ճիշտ դուրս եկա նաև ես: Դեռևս 2016-ի հուլիսյան ապստամբության ժամանակ, պնդել էի, որ չարժի քաղաքական դիվիդենտներ շահել Տեր-Պետրոսյանի հաշվին, նա մեկ հոդվածով կոչնչացնի ցանկացածին:

Հիմա ստացանք այդ պատկերը: Նա մեկ հարվածով ոչնչացրեց ամբողջ հակաքարոզչական, կեղտոտ փողերով ֆինանսավորվող միֆը: Իսկ իշխանության փիառ տեխնոլոգներին, տարբեր կառույցների ղեկավարներին, մեդիա ու քարոզչական անվտանգության մասնագետներին խորհուրդ կտամ, Թորոսյան Արսենի աչքից հեռու խորը ծխել և մտածել իրենց հետագա պաշտոնավարման մասին»: