«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է:

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը:

Մեր տեղեկություններով՝ բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին: Իր հերթին, Սիմոնյանն էլ է հանդիպում խորհրդի անդամներին և հորդորում չվախենալ ճնշումներից ու քվեարկել ըստ իրենց համոզմունքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում