Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բարբյուսի փողոցի թիվ 64/2 հասցեում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նորագավիթ թաղամասում գտնվող pանրի գործարանի ետնամասում` 2 հա, Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտակա ձորում՝ 5000 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 2000 քմ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Աբովյան» սուպերմարկետի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 2 շինության մոտակայքում գտնվող ջրատարում՝ մոտ 150 քմ եղեգնուտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարսի խճուղու թիվ 2 հասցեում՝ էլեկտրական ենթակայանի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից դեպի առաջին ոլորանն ընկած հատվածում՝ մոտ 800 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:


Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: