Արմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 43-ամյա Արտավազդ Ա.-ն իր վարած Volkswagen մակնիշի 35 VN 661 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս բախվել է իր առջեւով ընթացող 52-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած КрАЗ 250 մակնիշի 35 ԼT համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ Volkswagen-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ КрАЗ-ը բարձված է եղել ապառաժ քարերով։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։