Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 27 ՕՍ 655 համարանիշի և BMW մակնիշի 35 QՏ 466 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու և Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոցներ։