Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:

Փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր:

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և այսօր փորձաշրջան էր անցնում: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա: