Մամուլում շրջանառվող լուրերի փոխանցմամբ, մարտի 1–ին նախատեսված երթին, որի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, իր լուրջ մասնակցությունն է ունենալու Սամվել Ալեքսանյանը:

Ըստ աղբյուրի՝ Ալեքսանյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին «հորդորել» է ակտիվ մասնակցություն ունենալ երթին. ըստ լուրերի, նախնական հաշվարկով կմասնակցի մոտ 250–300 մարդ:

Այս խոսակցությունների շուրջ, Yelaket.am\ Ելակետ լրատվական-ը կապ հաստատեց քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով նշեց՝

«Եթե այս խոսակցությունները ճիշն են, նշանակում է Սամվել Ալեքսանյանը վարվում է ինչպես միշտ՝ հարաբերություններ է զարգացնում իշխանությունների հետ:

Եթե այս հարաբերությունները՝ իշխանության և ալեքսանյանատիպ մարդկանց, խորանան, կունենանք այն, ինչ նախկինում կար՝ իշխանությունները չեն կարողանա օբեյեկտիվ վերաբերմունք ունենալ մեծ բիզնեսին»,-շեշտեց քաղաքագետը: