Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երեւան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչեւ Սեբաստիա փողոց ընկած հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի՝ Բաբաջանյան փողոցից մինչեւ Շահումյան 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք հատվածի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբյուր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի, «Արարատ Մոթորս» ավտոսրահի, «Տոյոտա» ավտոսրահի, «Աուդի» ավտոսրահի, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, Իսակովի 22` «Հողագիտական» ինստիտուտի, Իսակովի 24` «Փորձագիտական» լաբարատորիայի, Իսակովի 48/2` «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբարատորիայի, Արգ-Լեո-Գազ ՍՊԸ գազալցակայանի եւ Արգավանդ գյուղի՝ Կենտրոնական փողոցի եւ նրան հարակից փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։