«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինվորներից հետո սմարթֆոնների և տեսախցիկով հեռախոսների օգտագործումն արգելվել է նաև կրտսեր և միջին սպայական կազմին:


Պատճառն այն է, որ այդ հեռախոսներով արված լուսանկարների տարածումը համացանցում պարունակում է որոշակի ռազմական գաղտնիք: Բացի այդ, ինտերնետին միացված հեռախոսների միջոցով հնարավոր է իրականացնել տվյալ անձի տեղորոշում, ինչը ևս պաշտպանական համակարգի մաս է կազմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: