Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի բնակիչ, 27-ամյա Էդգար Ս.-ն ահազանգել է ոստիկանության Աբովյանի բաժին, եւ հայտնել, որ փետրվարի 26-ին, ժամը 20:00-ից մինչեւ 27-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր կողմից վարձակալական հիմունքներով տան ճաղավանդակը պոկելու եւ պատուհանը հարմարեցված գործիքով բացելու միջոցով ներս են մտել տուն եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար, այդ թվում՝ ռուսական ռուբլի, մեծ քանակի խմիչքներ եւ կենցաղային իրեր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Էդգար Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքը է «Արմենիա» հեռուստաընկերության դերասան է, սակայն նա 1-2 էպիզոդիկ դերերում է նկարահանվել, հիմնականում՝ գողացողի կերպարով է հանդես եկել, որից հետո նա այլեւս «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում չի խաղացել: