«Հրապարակ» թերթը գրում է. «Լենա Նազարյանի եւ լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, եւ, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ փոխխոսնակին հասցրեցինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» եւ «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջեւ, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

«Չկան նման խնդիրներ»: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով եւ այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը եւ դուռը ծածկեց:


Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում