ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում եւ Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Սեւան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի եւ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:


Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: