Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում վարույթ է հարուցվել Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Որոշում, սակայն, դեռ չի կայացվել։ Այն նախապատրաստման փուլում է եւ շուտով կհրապարակվի։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով։