Երեւանում, այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի 18 ԼN 007 համարանիշի եւ Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող 4381 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետեւանքով ավտոբուսի մի քանի ուղեւորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։

Նշենք, որ թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։