Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները Հրազդանի կիրճում փրկել են 2 քաղաքացու կյանք։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2 քաղաքացի հեծանիվով Հրազդան գետն անցնելիս ջրի բարձրացման պատճառով չեն կարողանում դուրս գալ գետից։


Օպերատիվորեն ժամանած փրկարարները հատուկ ճոպանների միջոցով 2 հեծավորդներին եւ հեծանիվները դուրս են բերել գետից։

Քաղաքացիների հետ հոգեբանական ճիշտ եւ գրագետ աշխատանքներ է կատարել փրկարար ծառայության հոգեբանը։