Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ նոր հայացք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարություններին, թե նա տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանից: Մի կերպ, շատ անհնարին կերպով ընդունենք ու հավատանք: Ստացվում է հետևյալը. ՀՀ Զինված ուժերի հրամանատարի գլխից թռնելով ՀՀ ՊՆախարարը նրա հանձնարարությունները կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի կազմից ստեղծում է ռազմականացված խմբավորումներ, բանակի տեղաշարժ կատարում մայրաքաղաքաք, ինչը արգելված էր ՀՀ Սահմանադրությամբ: Այսինքն, ստացվում է, որ ՀՀ նախագահի չիմացությամբ իրոք սահմանադրական կարգ է տապալվել, հետևաբար առաջադրված մեղադրանքը ճիշտ է: Այսինքն, պաշտպանների այդ հայտարարությունն էլ Ռ. Քոչարյանի դեմ է....Հալա, հալա, ինչ խոսում, ինչպես խոսում են՝ Ռ.Քոչարյանի դեմ ցուցմունք են տալիս...»: