Չկարողանալով Հայաստանը դարձնել Ռուսաստանի նահանգ, ինչի մասին սույն ռուսը ժամանակին բացեիբաց հայտարարում էր, այժմ ակամայից բացում է մի բանի փակագծեր, որը վաղուց էի նկատել ու դրա մասին չէի գրում։ Այժմ սցենարը հետևյալն է՝ օգտագործել ցանկացած առիթ մեծացնելու վիհը Արցախի ու Հայաստանի միջև, հող ստանալ Արցախում կեղտոտ քարոզչության համար, թե ճիշտը Հայաստանի փոխարեն Ռուսաստանի պոչը բռնելն է ու նրան անվտանգության երաշխավոր կարգելն է։

Ցավոք, այս տրենդի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի մանիպուլյատիվ ներկայացումը թե՛ Արցախում, թե՛ Ռուսաստանում, որի մեսիջն է՝ Կրեմլ, փրկելով Քոչարյանին, փրկում ու վերցնում ես Արցախը։ Այո, Ժաննա Գալստյանի կամ Ռուբեն Հախվերդյանի անհաջող կամ անթույլատրելի մտքերը տեղ և զորակցություն չպետք է ունենան մեր մեջ։

Բայց այս վտանգավոր տեսակին ու շարասյանը Արցախում ու մեզ մոտ սթափ մեծամասնությամբ պետք ասենք՝ հանգիստ նստեք տեղներդ, թույլ չենք տալու, լրիվ տեսնում, ֆիքսում ենք։ Դուք միշտ մեր ռադարի տակ եք»։