Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանն Ուկրաինա չդարձնեք

Մարտի 4-ին Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել գործող իշխանություններին խիստ քննադատող Նարեկ Մալյանը,որին,ինչպես հարձակվողներից մեկն էր անկեղծացել,ցանկացել են նետել աղբարկղը...

Որքան կարելի է կռահել,Հայաստանում իրականացվում է 2014 թ-ի հետհեղափոխական Ուկրաինայի սցենարը,երբ իշխանության եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ պայքարի այլ տարբերակ չգտնելով հարձակվում էին վերջիններիս վրա և նետում աղբարկղերը...

Այդ ամենի հետևանքներից ամենավտանգավորը՝հասարակութկան սարսափելի պառակտումն է և անտագոնիզմը քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև...

Բազմաթիվ սոցիալական և արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող մեր երկիրը դա չի մարսի...
Խորհուրդս մեկն է՝Հայաստանն Ուկրաինա չդարձնեք... Ընտրեք պայքարի այլ՝քաղաքակիրթ մեթոդներ...»