Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկնեմ՝ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն՝ ցանկացած անձի ֆիզիկական անձեռնամխելիության նկատմամբ։ Ավելին՝ դա համարում եմ սկզբունք, որը չի ճանաչում որևէ բացառություն։

Բայց էս երեքմանեթանոց լացը, էժան, լրբաբարո ու ցինիկ էպատաժը, մանավանդ որոշ «մտահոգվածների» սարքած կառնավալային չա-չա-չան դրանից պակաս զզվելի չի դառնում։ Ակտիվացած ֆեյքեր, գյադայական ու անպատասխանատու, լակոտային բազար․․․

Ուղղակի՝ բացի նրանից, որ իրավապահ մարմիններն անելիք ունեն, սա թող ևս մի դաս լինի որոշ տաք գլուխների համար, թե որքան վնաս է բոլորի համար ձեռքերի ազատություն տալն ուղեղն անջատելու հետ միաժամանակ։ Ուժեղը ձեռք չի բարձրացնում, ուժեղն արհամարում է և շարժվում առաջ»։