«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Մոսկվայում տեղի է ունենալու հայտնի «Լազարյան ակումբի» հերթական հավաքը:

Մեր տեղեկություններով՝ այդ պրոռուսական և Հայաստանի ներկա իշխանությունների դեմ ուղղված նախագծի ստեղծումն ու ֆինանսավորումը կատարվում է անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից:

Քոչարյանը այդ ակումբի միջոցով աշխատում է Ռուսաստանի իշխանական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Հայաստանում իշխանության են եկել բացահայտ հակառուսական ուժեր»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: