Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Բաքվում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական տնտեսական և այլ գործունեությանը» նվիրված համաժողովին, հայտարարել է հայ միլիոնատիրոջ նկատմամբ «հաղթանակի» մասին:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում «անօրինական» գործունեություն են ծավալում արտասահմանյան ընկերություններ, որոնց գործունեությունը պետք է դադարեցվի:

«Օրինակ, շվեյցարական Frank Muller ժամացույցների ընկերությունը: Մենք հասել ենք այդ ընկերության անօրինական գործունեության դադարեցմանը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը հայտնել է սիրիացի հայերի վերաբնակեցման մասին, ինչը «միջազգային կոնվենցիայի խախտում է»:

Նշենք, որ շվեյցարական Frank Muller ժամացույցների ընկերության սեփականատերն է հայազգի գործարար, Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վարդան Սրմաքեշը:

 Նյութի աղբյուրը՝ Mamul.am