Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ուրախանում եմ, որ դաշնակից երկրում էսպիսի զիլ տպեր կան, որոնք չեն խոնարհվի պատմական սրիկաների առջև»:

Գրառմանը նա կցել է տեսանյութ, որում Ստալինի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի ունեցող արարողությանը մի երտասարդ ինչ-որ բան է նետում Ստալինի հուշարձանի վրա ու գոռում. «Դժոխքի կրակներում այրվիր, կանանց ու երեխաների մարդասպաʹն»: Երիտասարդին ոլորած ձեռքերով տանում են ոստիկանության աշխատակիցները: