Քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես կարծում եմ, որ տրանսպորտի ներկայիս փտած համակարգում, երբ վարորդը կատարում ա համ վարորդի, համ հաշվապահի, համ պլան տվողի, համ մեքենան սարքողի և այլ դերեր, սխալ ա նրան լրացուցիչ պարտավորություններով օժտելը։
Օրինակ, փտած կամ փտող թափքով մեքենայի ինչ դետալ էլ փոխեք, միևնույն մեքենան մնալու է փտած ու շարունակելու է փտել, մինչև մի օր վերջնականորեն շահագործումից դուրս չգա։

Էսօրվա բողողքող վարորդները արդար խնդիր էին ներկայացնում, խոսելով այն մասին, որ իրենց լրացուցիչ պահանջներ են ներկայացվում, այնինչ դիսպետչերական կետում անգամ զուգարան չկա, որ վարորդը իր բնական կարիքները հոգա, տիրում ա խայտառակ հակասանիտարական վիճակ, ավտոբուսների սպասարկման կետերում ("բոքսեր") վարպետների համար կյանքի համար վտանգավոր պայմաններ են և այլն։

Երբ այս տարրական պայմանները բարելավման անգամ հեռավոր նշույլներ չունեն, վարորդին նոր պահանջներ ներկայացնելը ոչ միայն արդյունավետ չէ, որովհետև վարորդը տրանսպորտային համակարգի առաջնային օղակը չէ, այլ նաև սխալ, որովհետև այսօրվա տրանսպորտային հիմնական խնդիրը միայն վարորդը չէ։

ԱՅո ուղևորները խոսում են վարորդի ծխելու մասին և ճիշտ են անում, բայց ուղևորները խոսում են նրա մասին ինչը տեսնում են, իսկ նրանք վարորդի ծխելուց բացի այլ բան չեն տեսնում ու կա տպավորություն, որ ծխելու խնդիրը լուծվելուց հետո ամեն ինչ լուծվելու է, բայց դա այդպես չէ։ Ու էդ պատճառով էլ բոլորը ծխելը լուծելու խնդրին են լծվել, այնինչ դա առկա խնդիրների մեջ երևի ամենափոքրն ու իրականում հեշտ լուծվողն ա։ Օրինակ եթե մեքենան լավ չի արգելակում, միայն անվադողերը փոխելով հարցը չես կարգավորի, քանի որ արգելակման պորցեսի մեջ ներգարվված են բազմաթիվ դետալներ։

Այսօրվա գործադուլ անող վարորդները խոսել են խնդրի չերևացող կողմերի մասին, ու ես օրինակ առաջին անգամ իմացել եմ, որ "կանեցներում" զուգարան չկա, որովհետև ես երբեք չեմ լինում կանեցներում։
Երևանի տրանսպորտային համակարգը համազգային խայտառակություն ա, մի քանի տասնամյակով հնացած, բարոյապես ու տեխնիկապես անհուսոորեն մաշված ու խայտառակ վիճակում։

Վարորդը պետք է կատարի մենակ վարորդի դեր, չպետք է գործ ունենա ուղեվճարի հետ, պլան տալու հետ և այլն։ Քանի դեռ այս հարցերը լուծված չեն, վարորդին նոր պարտականություններով օժտելը բերելու ա գործադուլի ու մայրաքաղաքի կաթվածահար վիճակի։

Այսօր կա արհեստականորեն ստեղծված անտագոնիզմ ուղևորի ու վարորդի միջև, քանի որ դրանք անմիջականորեն շփվող օղակներ են, որոնց արանքում բացակայում են ոլորտի համար պատասխանատու չինովնիկները։ Էս դեպքւոմ ըստ իս լուծումը միմյանց հետ անկեղծ խոսալու ու համբերության կոչ անելու մեջ է, խոսոտվանելու մեջ է, որ քանի դեռ տրանսպորտը էսպիսի խայտառակ վիճակում է, վարորդը երբեմն ծխելու էլ ա, որովհետև օրվա պլանի տակ ճռացող ու դրա մասին մտածող վարորդը օբյեկտիվորեն թքած ունի ուղևորի առողջության վրա։

Երբ վարորդից կպահանջվի միայն մեքենան վարել ու դրա դիմաց ստանալ ֆիքսված կայուն աշխատավարձ՝ անկախ ուղևորահոսքից, նորմալ պայմաններով դիսպետչերանոց, այն ժամանակ վարորդին կարելի է նոր պահանջներ ներկայացնել ու դրանց չկատարման դեպքում խստագույնս պատժել։

Երկար ստացվեց, բայց նպատակս ոչ թե վարորդներին արդարացնելն էր, այլ նեխած, փտած ու բառիս բուն իմաստով աղբավայր հիշեցնող մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը նկարագրելը։ Յուղոտված ու զզվելի նստարաններով, հազիվ շարժվող ու զիբիլանոց հիշեցնող գազելում չես կարա ունենաս կոկիկ հագնված, դասական երաժշտություն լսող ու չծխող վարորդ։ Իսկ էսքանը նույնը թողելն ու վարորդի վրա տեսխացիկ դնելը հարցի լուծմանը սխալ կողմից մոտեցում ա, ռուսի ասած՝ չերեզ ժոպու։
Ընդունեք, որ աղբավայրում ոչ մեկից չես պահանջի չծխել, մեկ ա չորսբոլորը գարշահոտ զիբիլ ա»։