Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններոմ Honda մակնիշի 34 VC 935 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբերին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաեւ, որ վարորդն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։