ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շնորհավորել է Մարտի 8-ը.

«Ես ինձ վաղուց եմ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի: Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ: Բացառեք Ձեր կյանքից երեք «Չ» և Դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «Չ»-ն` «չվախենալ», Երկրորդ «Չ»-ն` չնախանձել և երրորդ «Չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններ ու բարի էմոցիաներ:

Ինձ դա հաջողվել է:

Որովհետև շատ վաղուց եմ ինձ ասել՝ աղջիկ ջան, ուշքի արի»: