Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենահետաքրքիրն այն է, որ երևանյան ավտոբուսի վարորդը լուրջ-լուրջ ասում է՝ «Էս կամերաներն ինձ խանգարելու են, ես չեմ կարողանա նորմալ քշեմ, սա երթևեկության անվտանգության հարց ա»...

Ողջ քաղաքակիրթ աշխարհում այս տեսախցիկները կան, այն էլ ամեն ավտոբուսում մի քանի հատ, ավելին՝ էկրաններ էլ կան, որոնց վրա երևում է տեսախցիկների նկարածը... Ու որևէ վարորդի մտքով անգամ չի անցնում ասել՝ սա ինձ խանգարում է... Մերն ուրիշ է...»: