Էրդողանը Թվիթերում հայերեն գրառում է կատարել

Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական Լույս ամսագիրը։ Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։

Այդ առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերեն գրառում է կատարել՝ իր վշտակցությունը հայտնելով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ընտանիքին և Թուրքիայի հայ քաղաքացիներին:

Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք. Արամ Աթեշյանը։