ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն իրենց հատուկ ձևով են Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրել Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, պարաններով իջնելով տուն-ինտերնատի տանիքից՝ պատուհաններից ծաղիկներ են նվիրել այնտեղ բնակվող և աշխատող բոլոր կանանց: