Ռուսաստանում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Մոսկվայի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանիշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել են, 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաեւ վարորդների, մահացածների եւ վիրավորի ինքնությունը։

Մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan Teana-ն պատկանում է Երեւանի Սարի Թաղի բնակիչ 73-ամյա Հայկանուշ Թերզյանին։