Երեկ հայտնի դարձավ, որ YouTube սոցիալական ցանցը արգելափակել է վերջերս հրապարակված Մարտի 1-ին վերաբերող և Ռոբերտ Քոչարյանին արդարացնող ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Ռոման Բաբայանի նկարահանած «Գործ N° մարտի 1 / ДЕЛО 1 МАРТА» ֆիլմը: Որպես արգելափակման պատճառ նշվում է՝ «հեղինակային իրավունքի խախտումը»:

 

Հիշեցնենք՝ Ռոման Բաբայանի նկարահանած «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը վրդովեցրել էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Արյունալի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրն իրեն խաբված էր զգում ու պատրաստվում էր դիմել իրավապահներին, քանզի նկարահանումից առաջ իրեն այլ բան էին ներկայացրել, ու ֆիլմը դիտելուց հետո էր միայն հասկացել, որ այն Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչական նպատակ է ունեցել: