Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության նիստում վարչապետի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ նման տոնով խոսելն անընդունելի էր։ Հարցն այստեղ այն չէր, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Դա բանավեճ չէր։ Հարցը կոմպետենտ ու իրապես աշխատել ուզող, բարեփոխումներ ուզող, հակադարձող նախարարարի վրա մեղմ ասած մուննաթ գալն է ու այդ պրակտիկան։ Օրինակ, կարո՞ղ եք այդ տոնով Գրիգորյան Էրիկի հետ խոսել, ո՜չ, չեք կարող, որովհետև պլաստիլ շշերի ու պոլիէթիլային տոպրակների հավաքման գործով խիստ մտահոգ նախարարը դժվար մի կարևոր և օրակարգային հարցում հակադարձի կամ բովանդակ միտք արտահայտի։
Այսօր էլ Թովմասյան Թագուհու թերթը՝ «Ժողովուրդ» օրաթերթն Արսենի դեմ անհամ ու էժանագին նյութ է գրել՝ առողջապահության համակարգի մեղմ ասած բացերի բարձրաձայնումը բնութագրել «գործ տալ» եզրույթով։
Փաստորեն վենդետա չեք ուզում, անցումային արդարադատություն չեք ուզում, համակարգն էլ բարեփոխելու ճանապարհին արված քայլերն էլ գործ տա՞լ է։
Արսենն աշխատում է՝ բնականաբար վրիպումներով, գուցե ապաժամյա առաջարկներով, բայց գործ է անում. համակարգի մաքրման գործընթացն էլ ողջունելի է, հուսամ մինչև Մեղրի կհասնի։
Արսենը գործ չի տալիս, Արսենը հեղափոխության արժեքներին հավատարիմ է մնում»։