Մարտի 10-ին, ժամը 20:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 9/1 շենքի մոտակայքում «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վերնանցումի բետոնե սյանը։ Ավտոմեքենայից տեղի է ունեցել յուղի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: