Այսօր՝ մարտի 11-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում գազավորված ըմպելիքներ արտադրողն ընկերությունների, մասնավորապես, Հայ կոլա ընկերության աշխատակիցները:

Գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքում են սպասվող փոփոխություններից, որով բարձրանալու է ակցիզային հարկը, հետևաբար, նրանց խոսքով, մոտ 30%-ով թանկանալու են գազավորված ըմպելիքները:

Ցույցի մասնակիցները պահանջում են հանդիպում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: