Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Ինչպես արդեն հայտնել էինք, վաղը՝ մարտի 12-ին, Արցախում կայանալում է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: