«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, և Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:

Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաև պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:

Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, և Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի և Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գևորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջև։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց և ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: