Ռազմագետ վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը, այսպես ասած, լայնամասշտաբ զորավարժություններին, օգտագործում է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ: Նկարում պատկերված բեռնատարը դրա վառ ապացույցն է: Ռազմական բեռնատարաը չի կարող «ծյունինգ» արված լինել, ինչպես որ կարմիր շրջանակի մեջ գտնվողն է: Ինչպես նաև համարանիշերը փակված չեն, ինչպես առջևից ընթացող ռազմական բեռնատարի: Ասել է թե՝ իրենից չի ներկայացնում ռազմական գաղտնիք պարունակող մեքենա»: