Երեկ՝ մարտի 11-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Օրդինյանը. հայտնում է Shamshyan.com-ը։

Մարտի 10-ին, ժամը 23:25-ին Տ. Օրդինյանը Opel մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:


Վթարի հետևանքով վարորդ Տ. Օրդինյանն ու նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Արթուր Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Տ. Օրդինյանը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: