Արարատի մարզում, այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում բախվել են 57-ամյա Մանվել Պետրոսյանի վարած «ՎԱԶ 2101 մակնիշի առանց համարանիշի եւ Սիսիան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Դովլաթյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 875 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի ուղեւոր 26-ամյա Վահան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։


Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Աղբյուրը հայտնում է , որ բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ «ՎԱԶ 2101»-ի վրայից գազաբալոնը պոկվել եւ շպրտվել է, «ՎԱԶ 2101»-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։